Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ով կլինի նախարար

Ով կլինի նախարար
14.11.2014 | 11:14

Թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի խոհանոցում ամենաթեժ քննարկվող հարցերից մեկն է նոր ձևավորվող միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի ու միավորվող ԱԻ և տարածքային կառավարման նախարարի ով լինելը։ Մինչ այս պահը միավորված նախարարության ղեկավարի մի քանի անուն է շրջանառվում։ Առաջին տեղում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, երկրորդում` ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անուններն էին։ Սակայն նոյեմբերի 13-ին կառավարության ներսում խոսակցություններ կային, որ միավորված նախարարությունը գլխավորելու է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Որքան է այս վերջին թեկնածությունը իրատեսական, դժվար է ասել։ Միանշանակ է, որ փոխնախարարը փորձառու մասնագետ է, սակայն քաղաքական դաշտում «եփվածներից» չէ։ Ինչևէ, հիշեցնենք, որ փոխնախարարը փոխնախարար է եղել նաև, երբ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետ էր։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ